«Թշնամի» ԱՄՆ-ը «թշնամի» ՌԴ -ից գնում է իրեն անհրաժեշտ ողջ հարստացված ուրանը, տիտանը և հրթիռային շարժիչների 80 տոկոսը:
Թշնամական Ֆրանսիայի և ՌԴ-ի միջև, ըստ ՀԲ-ի կիսամյակային հաշվետվության, 2024 թ. առաջին կիսամյակում առևտրի ծավալը կազմել է 6 միլիարդ 275 միլիոն եվրո:
Ավելի հետաքրքիր են «Էքսպո»-ի (ԵՄ կազմակերպություն, որը հետևում է խողովակաշարային նավթային առաքումներին) հրապարակած տվյալները:
2024 թ. հունիսին, «Դրուժբա» խողովակաշարի հարավային հոսքով՝ ՌԴ-ից եվրոպա է հոսել ռուսական 540 հազար տոննա նավթ:
Իսկ արդեն հուլիս ամսին այդ ծավալները մեծացել, դարձել են 1 միլիոն 510 հազար տոննա:
Հունգարիա` 430 հազար տոննա,
Սլովենիա` 340 հազար տոննա,
Չեխիա` 320 հազար տոննա,
Ավստրիա` 422 հազար տոննա:
Նույն «Դրուժբա» նավթամուղի հյուսիսային հոսքով
Գերմանիան հուլիս ամսին ստացել է 495 հազար տոննա,
Լեհաստանը` 460 հազար տոննա,
Լատվիան, որն ունի մեկ նավթավերամշակման կոմբինատ՝ 210 հազար տոննա:
Բնական հարց է առաջանում ՝ իսկ սանկցիանե՞րը:
Սանկցիա կիրառողները մեզ նման պրոպագանդայի զոհ անուղեղներ չեն:
Սանկցիաները դրված չեն ռուսական նավթի վրա ընդհանրապես, այլ առաքող, մատակարարող կազմակերպությունների վրա՝ «Լուկ օյլ» կամ «Գազպրոմ» և այլն:
«Լուկ օյլը» չլինի մատակարարողը, թող լինի ասենք` «Լունա օյլը»:
Սա է իրական դեմքը:
ՈՒ որքա՜ն ճիշտ էր անմահ Շվեյկը, երբ մեզ նմաններին,
իրական քաղաքականությունը հասկանալու համար, խորհուրդ էր տալիս գոնե մի շաբաթով ընկնել գժանոց:
Սա նրանց համար, ովքեր շունչները պահած սպասում են Պուտի՞նն է հաղթելու, թե՞ ՈՒկրաինան:
Իսկ այնտեղ, ուկրաինական ստեպներում, բոլորովին այլ
հարցեր են կարգավորում հակադրության պայքարի ու միասնության դիալեկտիկական օրենքով միմյանց կապված ԱՄՆ -ն ու Ռուսաաստանը:
Սաշա ԱՍԱՏՐՅԱՆ